Home / Հայաստան / Մեդվեդևը Ալիևին սպառնացել է Ղարաբաղով. Wikileaks

Մեդվեդևը Ալիևին սպառնացել է Ղարաբաղով. Wikileaks

Ռուսաստանը շանտաժի է ենթարկել Իլհամ Ալիևին և փորձել է ստիպել նրան չճանաչել Գոլոդոմորը որպես ուկրաինական ազգի ցեղասպանություն:

Այս մասին ասվում է Wikileaks-ի գաղտնազերծած փաստաթղթերում:

Ըստ Wikileaks-ի` այս մասին Իլհամ Ալիևն անձամբ պատմել է Բրիտանիայի արքայազն Էնդրյուին:

«Ալիևը նախագահ Մեդվեդևից փաստաթուղթ է ստացել, որտեղ գրված է եղել, որ եթե Ադրբեջանը ՄԱԿ-ում ընդունի ուկրաինացիների հանդեպ  բոլշևիկների կողմից կազմակերպված արհեստական գոլոդոմորը որպես «ցեղասպանություն», առհասարակ կմոռանա Ղարաբաղի մասին»,- ասվում է փաստաթղթում:

Արքայազն Էնդրյուն հաստատել է, որ մնացած պետությունները ևս ստացել են նմանատիպ նամակներ նախագահ Մեդվեդևից: 

Tekali Taxi