Home / Армения / ՀՀՇ երիտթևի նախկին նախագահը շնորհավորել է նոր ղեկավարին

ՀՀՇ երիտթևի նախկին նախագահը շնորհավորել է նոր ղեկավարին

Նոյեմբերի 28-ին կայացած ՀՀՇ երիտասարդական միության համաժողովից հետո միության նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը շնորհավորել է ՀՀՇ երիտթևի նորընտիր ղեկավար Բաբկեն Ուռուտյանին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտնել է ինքը` Կարեն Կարապետյանը: Նա նշել է, որ չի մասնակցել ՀՀՇ երիտասարդական միության համաժողովին, քանի որ այդ օրը (Համաժողովը կայացել է կիրակի – Epress.am) գործեր է ունեցել: Հիշեցնենք, որ համաժողովից մոտ 10 օր առաջ Կարեն Կարապետյանը հրաժարական էր տվել ՀՀՇ երիտթևի ղեկավարի պաշտոնից:

«Ես շնորհավորում եմ նորընտիր խորհրդին և միության նախագահին, ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք», – Epress.am-ին նաև փոխանցել է Կարեն Կարապետյանը:

Վերջինիս համաժողովին չմասնակցելու վերաբերյալ մենք նաև հարց ենք ուղղել ՀՀՇ երիտասարդական միության հանրապետական խորհրդի անդամ Ավետիք Աբգարյանին` հետաքրքրվելով, թե արդյոք Կարապետյանին հրավիրել են մասնակցելու համաժողովին:

«Հրավիրելու կամ չհրավիրելու հարց չկա, Կարենը միության անդամ է մնում և ՀՀՇ անդամ է: Իսկ ՀՀՇ անդամներին հրավիրելու խնդիր չկա: Նա Բաբկեն Ուռուտյանին միության նախագահ ընտրվելուց հետո զանգահարել է և շնորհավորել, ինչպես նաև իր աջակցությունն ու պատրաստակամությունն է հայտնել` օգնել բոլոր հարցերում», – տեղեկացրել է Ավետիք Աբգարյանը:

Լուսանկարում` Բաբկեն Ուռուտյան

Tekali Taxi