Home / Հայաստան / Շվեդիայում երաժշտությունը ստամոքսից են լսում

Շվեդիայում երաժշտությունը ստամոքսից են լսում

Շվեդիայի 45-ամյա բնակիչ Ֆրեդերիկ Խելմկվիստ առաջինն է, ում հաջողվել է սեփական ստամոքսից երաժշտական ստեղծագործության հեռարձակում իրականացնել:

Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը` հղում կատարելով Agence France-Presse-ի վրա ` Խելմկվիստը կուլ է տվել փոքր աուդիոհամակարգ, որը մոտավորապես 3սմ երկարություն  և 1,5 մմ լայնություն ունի, իսկ համակարգի բարեհաջող մարսումից հետո ստամոքսից սկսել է երաժշտություն լսվել: Ձայնագրությունը լսելու համար Խելմկվիստի փորին ստետոսկոպ են դրել և միացրել այն երաժշտական հզորացուցիչին:

Երաժշտության հեռարձակման ժամանակ ստամոքսից լսվում էին Գլորիա Գեյնորի I Will Survive, և Village People-ի Y.M.C.A. երգերը:

Խելմկվիստի խոսքով` նա դժգոհ է եղել երաժշտության որակից, սակայն դա նրան այնքան էլ չի վշտացրել: «Երաժշտության որակը ամենակարևորը չէր: Ես միայն ուզում էի ցույց տալ, որ սկզբունքորեն գործնականում դա հնարավոր է»:

Tekali Taxi