Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյանին «Կոշից» տեղափոխեցին Արթիկ

Նիկոլ Փաշինյանին «Կոշից» տեղափոխեցին Արթիկ

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, քաղբանտարկյալ  Նիկոլ  Փաշինյանին «Կոշ» ՔԿՀ-ից այսօր  տեղափոխել են Արթիկի ՔԿՀ, որտեղ նրան պահելու են փակ ռեժիմով: Այս մասին Epress.am-ին հայտնել է Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը:

Հակոբյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանի` «Կոշ» ՔԿՀ-ից տեղափոխությունը բացատրվում է նրանով, որ դա արվել է նրա անվտանգությունն ապահովելու համար. Արթիկի ՔԿՀ-ում Նիկոլը մնալու է առանձին խցում:

«Նիկոլը լավ է, սակայն ռեժիմ փոխելու իրավունք չունեին, սա, մեր գնահատականներով, ևս արվում է, որպեսզի խոչընդոտվի լրագրողական գործունեությունը և նա գրելու հնարավորոթյուն չունենա»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Աննա Հակոբյանը:

Tekali Taxi