Home / Հայաստան / WikiLeaks-ը վտանգում է մարդկանց կյանքը բռնապետական երկրներում. Պետդեպ

WikiLeaks-ը վտանգում է մարդկանց կյանքը բռնապետական երկրներում. Պետդեպ

WikiLeaks-ի կողմից հրապարակած փաստթղթերի գաղտնազերծումը մեծ աղմուկ է բարձրացրել և դրա ազդեցությունը ակնհայտ է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին:

«Մենք անհանգստացած ենք այն մարդկանց համար, ում հետ մենք հարաբերություններ ունենք ամբողջ աշխարհով մեկ, մասնավորապես, բռնապետական հասարակություններում: Նրանց կյանքը, կարիերան հայտնվել են վտանգի տակ այս փաստաթղթերի գաղտնազերծումից հետո», – նշել է ամերիկացի պաշտոնյան:

Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կարող էր կանխարգելել տեղեկատվության արտահոսքը, Քրոուլին պատասխանել է, որ տվյալ խնդիրը մի քանի կողմ ունի:
«Նախ և առաջ պետք է ասեմ, որ Կառավարությունից ինչ-որ մեկը, ով այս նյութերի տիրապետման իրավունք է ունեցել, ներբեռնել է փաստաթղթերը, և փոխանցել դրանք ոչ իրավասու մեկին: Դա հանցագործություն է և մենք հետազոտում ենք հանցագործության պատճառները: Համոզված ենք, որ պատասխանատու անձինք համապատասխան պատիժ կկրեն: Ինչպես պարզաբանել ենք երեկ, արդեն քայլեր ձեռնարկվել են այդ ուղղությամբ և շարունակվելու է անվտանգության ամրապնդումը, որպեսզի վստահ լինենք, որ նման բան այլևս երբեք չի պատահի», – ասել է Պետդեպի ներկայացուցիչը:

Tekali Taxi