Home / Армения / Ոստիկաններն արգելափակել են Իջևանի հրապարակն ակցիայի պատճառով

Ոստիկաններն արգելափակել են Իջևանի հրապարակն ակցիայի պատճառով

Այսօր Հայաստանի 4 քաղաքներում` Երևանում, Մարալիկում, Հրազդանում և Իջևանում, նախատեսված են բողոքի ակցիաներ` ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Իջևանում, որը քաղբանտարկյալ լրագրող Նիկոլ Փաշինյանի ծննդավայրն է, ակցիան պետք է կայանար քաղաքի կենտրոնական հրապարակում: Ինչպես հաղորդում է Epress.am-ի լրագրողը Իջևանից, այս պահին  ոստիկանները շրջափակել են հրապարակը և մարդկանց չեն թողնում տվյալ տարածք մտնել:

Այժմ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները ակցիայի անցկացման վերաբերյալ
որոշում են կայացնում:

Tekali Taxi