Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը չի բացառել Ղարաբաղի ճանաչումը նախքան պատերազմը. Մանոյան

Սերժ Սարգսյանը չի բացառել Ղարաբաղի ճանաչումը նախքան պատերազմը. Մանոյան

Ադրբեջանի կողմից ագրեսիայի պարագայում Հայաստանը Ղարաբաղը ճանաչելուն այլընտրանք չի ունենա: Ավելին, նման դեպքում Հայաստանը պետք է միացում հայտարարի: Մեկնաբանելով ՀՀ նախագահի ելույթը Աստանայում կայացած գագաթաժողովի ընթացքում` ասել է Դաշնակցության Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նրա կարծիքով` ճանաչումն անպայման պետք է տեղի ունենա, եթե բանակցությունները մտնեն փակուղի: Սակայն Մանոյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանն իր ելույթով բացառեց Ղարաբաղի դե յուրե ճանաչումը մինչ պատերազմի վերսկսումը:

Ընդհանուր առմամբ, դաշնակցական գործիչը դրական է գնահատում նախագահի ելույթը. «Անհրաժեշտ էր, որ այս ամենը բաց տեքստով ասվեր` հատկապես հաշվի առնելով լսարանը»:

Սակայն, ըստ Մանոյանի, կարելի էր կրկին խոսել բանակցություններում Ղարաբաղի մասնակցության մասին:

Tekali Taxi