Home / Հայաստան / Ստեփան Դեմիրճյանը վերընտրվեց ՀԺԿ նախագահ

Ստեփան Դեմիրճյանը վերընտրվեց ՀԺԿ նախագահ

Այսօր կառավարության նիստերի դահլիճում կայացած ՀԺԿ 7-րդ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ վերընտրվեց Ստեփան Դեմիրճյանը:

Տեղեկացնենք, որ, ի տարբերություն այլ կուսակցությունների, ՀԺԿ-ում կուսակցության ղեկավարին ընտրում է ոչ թե վարչությունը, այլ համագումարը:

Համագումարի ժամանակ ընտրվեց նաև վարչություն` բաղկացած 81 հոգուց:

Վարչությունն էլ, իր հերթին, ընտրեց քարտուղարություն, որի կազմում ընտրվեցին Ստեփան Մինասյանը, Գրիգոր Հարությունյանը, Ֆելիքս Խաչատրյանը: Համագումարի ժամանակ ընտրվել է նաև հսկիչ և վերահսկիչ հանձնաժողով, որը բաղկացած է 11 հոգուց:

Tekali Taxi