Home / Армения / «Բամբիռի» համերգը Ստամբուլում` ի պաշտպանություն մարդու իրավունքների

«Բամբիռի» համերգը Ստամբուլում` ի պաշտպանություն մարդու իրավունքների

Դեկտեմբերի 6-ին «Բամբիռ» ռոք-խումբը Ստամբուլում համերգով հանդես կգա թուրքական «Bajar»-ի հետ` ի պաշտպանություն մարդու իրավունքների:

Մարդու իրավունքների համաշխարհային օրվան` դեկտեմբերի 10-ին ընդառաջ նման համատեղ համերգով հանդես գալու նախաձեռնությունը Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությանն է: Համերգը կկայանա Ստամբուլի «Բաբելոն» համերգասրահում, հայտնում է «Ազատությունը»:

«Bajar»-ը Թուրքիայում հայտնի է քրդական ծագման քաղաքային երաժշտությամբ, որը համեմվում է Միջին Արևելքին բնորոշ ելևէջներով:

Tekali Taxi