Home / Армения / Երևանում քննարկելու են անհայտ կորածների ընտանիքների խնդիրները

Երևանում քննարկելու են անհայտ կորածների ընտանիքների խնդիրները

Այսօր Երևանում մեկնարկում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից կազմակերպած հնգօրյա սեմինարը, որի նպատակն է հստակեցնել անհայտ կորածների ընտանիքների հոգեբանական, սոցիալական, տնտեսական և իրավական խնդիրները և կիսել դրանց լուծելուն ուղղված փորձը։ Սեմինարին մասնակցում են անհայտ կորածների ընտանիքների անդամները, հասարակական կազմակերպությունների հոգեբաններն ու իրավաբանները, Անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների միության, Իրավապաշտպանի գրասենյակի, ինչպես նաև ԿԽՄԿ-ի և Հայկական կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները։

«Հարազատի ճակատագրի մասին անորոշությունը դաժան իրողություն է բազում ընտանիքների համար զինված հակամարտության կամ ներքին բռնության իրավիճակներում։ Աշխարհի բոլոր ծայրերում մարդիկ հուսահատությամբ որոնում են իրենց կորած ծնողներին, քույրերին ու եղբայրներին, կանանց, ամուսիններին և երեխաներին։ Ընտանիքները և համայնքները, անտեղյակ լինելով իրենց ազգակցի ողջ կամ մահացած լինելու մասին, ի վիճակի չեն թերթելու իրենց կյանքի այդ ահավոր էջը և շարունակելու ապրել» – ասել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության պաշտպանության պատվիրակ Մելանի Վոնրոսպախը։

Tekali Taxi