Home / Армения / Իտալական թերթը պարզել է` ով է ստանալու 2010թ. «Ոսկե գնդակը»

Իտալական թերթը պարզել է` ով է ստանալու 2010թ. «Ոսկե գնդակը»

Իտալական Gazzetta dello Sport մարզական օրաթերթը տեղեկություններ է հայտնել այն մասին, որ 2010թ.-ի «Ոսկե գնդակ» մրցանակը կտրվի Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնա» ակումբի կիսապաշտպան Անդրես Ինյեստային:

Համաձայն թերթի տեղեկությունների` երկրորդ տեղում է իսպանացի Չավին, երրորդում` արգենտինացի Լիոնել Մեսսին: Չավին ու Մեսսին, ինչպես  և Ինյեստան հանդես են գալիս «Բարսելոնա» ակումբի կազմում:

Հիշեցնենք, որ 2010թ. Ինյեստան «Բարսելոնայի» կազմում դարձավ Իսպանիայի չեմպիոն և նվաճեց երկրի Սուպերգավաթը, իսկ ազգային հավաքականում հռչակվեց  աշխարհի չեմպիոն` եզրափակիչում խփելով հաղթական գնդակը:  

Gazzetta dello Sport-ը նշում է, որ Միլանի «Ինտեր» ակումբի հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնայդերը չի մտել նույնիսկ լավագույն եռյակի մեջ: 2010 թ. «Ինտեր»-ի կազմում նա նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, դարձել է Իտալիայի չեմպիոն և գավաթակիր, ինչպես նաև իր թիմի խաղացել Աշխարհի գավաթի եզրափակիչում:

Tekali Taxi