Home / Армения / WikiLeaks-ը ստիպեց ԱՄՆ-ին կադրային փոփոխություններ կատարել

WikiLeaks-ը ստիպեց ԱՄՆ-ին կադրային փոփոխություններ կատարել

ԱՄՆ նախագահի վարչակազմը պատրաստվում է առաջիկա ամիսների ընթացքում զգալի կադրային փոփոխություններ իրականացնել տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատաներում և հետ կանչել այն բոլոր դիվանագետներին, ում անունները կամ պաշտոնները հիշատակվել են WikiLeaks կայքի գաղտնազերծումներում:
Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Daily Beast լրատվական կայքը` հղում կատարելով Բարաք Օբամայի վարչակազմի աղբյուրին:

Մեկ շաբաթ շարունակ WikiLeaks կայքը, որը սկսել էր հրապարակել ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթերը, գտնվում է աշխարհի ուշադրության կենրոնում: Հրապարակումներում տեղ գտած տեքստերը պարունակում էին ոչ պատշաճ կարծիքներ և քննադատական արտահայտություններ ինչպես աշխարհի տարբեր երկների առջնորդների մասին, այնպես էլ նրանց կողմից իրականացվող քաղաքականության:

Tekali Taxi