Home / Армения / Ադրբեջանում և Վրաստանում ավելի հեշտ է վճարել հարկերը, քան Հայաստանում

Ադրբեջանում և Վրաստանում ավելի հեշտ է վճարել հարկերը, քան Հայաստանում

Հարկերի վճարման պարզության տեսանկյունից Համաշխարհային բանկի կողմից ներկայացված վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 159-րդ հորիզոնականը:

Այց ցուցանիշը կազմվել է մի քանի չափորոշիչների հիման վրա, որոնք են` ընդհանուր հարկային դրույքաչափը, վճարումների քանակն ու հարկերի վճարման ժամկետը:

Համաշխարհային բանկի կողմից ներկայացված զեկույցում նշված է, որ ԱՊՀ պետությունների և Կենտրոնական Ասիայի տարածքում հարկերի վճարման պարզության աղյուսակում առաջատար է Ղազախստանը, որը զբաղեցնում է 39-րդ տեղը: Վրաստանը 61-րդ տեղում է, Ադրբեջանը` 103, Ռուսաստանը` 105, Մոլդովան` 106, Ղրղզստանը`150, Ուզբեկստանը`154, Տաջիկստանը`165, Ուկրաինան`181, Բելառուսը` 183:

«2011 թվականի հարկային վճարումներ» հետազոտությունը իրականացվել է PricewaterhouseCoopers ընկերությանը և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների կողմից` Համաշխարհային բանկի Doing Business 2011 զեկույցի շրջանակներում:

Tekali Taxi