Home / Հայաստան / Երևանի փողոցները մաքրելու համար 27 միավոր տեխնիկա է ներկրվելու

Երևանի փողոցները մաքրելու համար 27 միավոր տեխնիկա է ներկրվելու

Երևանի քաղաքապետարանում դեկտեմբերի 7-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայրաքաղաքում ընթացող համաքաղաքային ծրագրերին առնչվող մի շարք հարցեր:

Նշվել է, որ շարունակվում են Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները: Հրազդանի կիրճի փլուզված հենապատի ու ճանապարհի վերականգնումն ավարտական փուլում է: Մանկապարտեզների անհատական ջեռուցման այս տարվա ծրագրի իրականացման արդյունքում մայրաքաղաքի նախադպրոցական 88 հաստատություններ ապահովված են ջեռուցմամբ:

Մայրաքաղաքում ներկայումս առկա է 270 միավոր հատուկ տեխնիկա: Ձմռանը նախապատրաստվելու միջոցառումների շրջանակներում Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հանձնարարությամբ շուտով մայրաքաղաք կներկրվի ևս 27 միավոր տեխնիկա, որից 17-ը` մայթերը, 10-ը` փողոցները մաքրելու համար են նախատեսված: 

Tekali Taxi