Home / Հայաստան / ՀԱԿ առաջնորդն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է խոսքի ազատության խնդիրները

ՀԱԿ առաջնորդն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է խոսքի ազատության խնդիրները

Դեկտեմբերի 7-ին Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Լուկին:

Կոնգրեսի մամուլի ծառայության համաձայն` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարության վերականգնման, քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների և խոսքի ազատության հետ կապված հարցեր:

Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

Tekali Taxi