Home / Армения / Մոսկվայի քաղաքապետարանը թույլատրել է հակապուտինյան հանրահավաքը

Մոսկվայի քաղաքապետարանը թույլատրել է հակապուտինյան հանրահավաքը

Մոսկվայում դեկտեմբերի 12-ին հանրահավաք է անցկացվելու, որի մասնակիցները պահանջելու են կառավարության հրաժարականը` վարչապետ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ:

«Հինգ պահանջների կոմիտե» ընդդիմադիր ուժի պաշտոնական կայքի փոխանցմամաբ` կազմակերպիչները հանրահավաքի անցկացման հարցը համաձայնեցրել են Մոսկվայի քաղաքապետարանի հետ:

Ընդդիմադիրները պահանջում են Պետդումայի և Դաշնային Խորհրդի կազմալուծումը, արտահերթ ընտրություններ, հատուկ ծառայությունների արմատական վերակափոխում:

«Հինգ պահանջների կոմիտեին» անդամակցում են 17 ընդդիմադիր և իրավապաշտպան շարժումներ:

Tekali Taxi