Home / Հայաստան / Վրաստանում համոզված են` Ռուսաստանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ

Վրաստանում համոզված են` Ռուսաստանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ

Ռուսաստանի իշխանությունները ստիպված կլինեն երկխոսել Թբիլիսիի հետ: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, գրում է Грузия online-ը:

Վաշաձեի խոսքով` Ռուսաստանն ամեն տեղ բախվում է վրացական հարցի հետ:

«Սա խոսում է Ռուսաստանի վրա գոյություն ունեցող միջազգային ճնշման մասին: Սրանք սին խոսքեր չեն, նա ստիպված է լինելու բանակցության սեղանի շուրջ նստել»,- նշել է արտգործնախարարը:

Վաշաձեն ասել է նաև, որ բանակցությունները կարող են ընթանալ թե անմիջականորեն, թե միջնորդ երկրի միջոցով, որի դերում այս պահին Շվեյցարիան է:

«Ձևաչափն ու մասնակցիների քանակը մեզ չի մտահոգում»,-հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը:

Նրա խոսքով` այս բանակացությունները «Ռուսաստանը ստիպված է լինելու ավելի վաղ սկսել, քան սպասվում է»:

Tekali Taxi