Home / Armenia / 2018թ. Աշխարհի գավաթի հանդիպումները Չեչնիայում չեն անցկացվի

2018թ. Աշխարհի գավաթի հանդիպումները Չեչնիայում չեն անցկացվի

Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հայտարարել է, որ 2018 թվականի Աշխարհի գավաթի հանդիպումները Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում չեն անցկիացվի, հաղորդում է  Советский спорт-ը:

Նշենք, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն ավելի վաղ առաջարկել էր «որոշ խաղեր» անցկացնել Գրոզնիի մարզադաշտում:

Ֆուրսենկոյի խոսքով` արդեն ընդունված են այն քաղաքների հայտերը, որտեղ հնարավոր է անցկացվել խաղերը:  Ընտրված քաղաքների թիվը կարող է կրճատվել, բայց ոչ երբեք ընդլայնվել:

Այն քաղաքները, որտեղ անցկացվելու են 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, վերջնական կորոշվեն 2012 թվականին:

Քաղաքները որոշելու են ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները: Այս պահին 13 քաղաք է հավակնում դառնալ 2018-ի խաղերի անցկացման վայր` Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կալինինգրադ, Կազան, Կրասնոդար, Նիժնի Նովգորոդ, Ռոստով, Սամարա, Սարանսկ, Վոլգոգրադ, Յարոսլավլ և Եկատերինբուրգ:

Tekali Taxi