Home / Հայաստան / Ֆիլիպ Կիրկորովը հրապարակայնորեն կին է ծեծել

Ֆիլիպ Կիրկորովը հրապարակայնորեն կին է ծեծել

«Ոսկե գրամոֆոն» երաժշտական մրցանակբաշխության նկարահանումների ժամանակ Ֆիլիպ Կիրկորովը ծեծի է ենթարկել ռուսաստանյան Առաջին ալիքի ռեժիսոր Մարինա Յաբլոկովային: Փորձի ընթացքում Կիրկորովին նյարդայնացրել է շատ վառ լուսավորությունը և նա սկսել է վիրավորել Յաբլոկովային, ով պատասխանատու է եղել տեխնիկական սպասարկման համար:

«Յաբլոկովան հանգիստ կերպով երգչին խնդրել է սպասել մինչ լույսը մեղմանա, ինչին ի պատասխան` Կիրկորովը խոսափողով անպարկեշտ բառեր է ուղղել ռեժիսորին: Մարինան այդ պատճառով վրդովվել է և խնդրել է երգչին  դադարեցնել վիրավորանքները, ինչից հետո Կիրկորովն ավելի է զայրացել և գոռալով «Կսպանեմ քեզ», վազել է ռեժիսորի մոտ և հարվածել է նրա դեմքին»,- պատմել է տուժածի փաստաբանը:

Հարված ստանալուց հետո Յաբլոկովան ընկել է: Այնուհետ Կիրկորովը բռնել է նրա մազերից և սկսել է բեմով քարշ տալ ու հարվածել կնոջը: Այս ամենը տեղի է ունեցել աշխատակիցների և Կիրկորովի թիկնապահների աչքի առջև, ովքեր ոչ մի բան չեն ձեռնարկել և հանգիստ հետևել են Կիրկորովի գործողություններին, գրում է Lifenews.ru-ն:

Tekali Taxi