Home / Армения / WikiLeaks-ի հիմնադիրը ձերբակալվել է

WikiLeaks-ի հիմնադիրը ձերբակալվել է

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջն այսօր առավոտյան ժամը 09.30-ին  ձերբակալվել է Մեծ Բրիտանիայում, հայտնում է Huffington Post-ը:

Ստոկհոլմյան դատարանը դեռևս նոյեմբերին էր հաստատել դատախազության որոշումը` ավստրալացի լրագրողին բերման ենթարկելու մասին, ով մեղադրվում էր սեռական ոտնձգությունների մեջ: Ըստ Ինտերպոլի` նա ամենափնտրվող մարդկանց ցուցակում էր:

Ասանջի ձերբակալման եվրոպական օրդերն այժմ քննվում է կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գործակալության կողմից, այնուհետև ուղարկվելու է Սքոթլանդ Յարդ, քանի որ, համաձայն բրիտանական ԶԼՄ-երի, Ասանջը գտնվում է հենց Բրիտանիայում:

Tekali Taxi