Home / Հայաստան / «Տարվա մարդ» ճանաչվելու համար պայքարում Ասանջն առաջ է անցել Էրդողանից

«Տարվա մարդ» ճանաչվելու համար պայքարում Ասանջն առաջ է անցել Էրդողանից

Ամերիկյան Time ամսագիրը «Տարվա մարդ» է ճանաչելու WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին: Այս մասին հաղորդում է Drudge Report-ը:

Ամսագրի գլխավոր խմբագիր Ռիկ Սթենգելը պաշտոնապես «Տարվա մարդ» անվանակարգի հաղթողի անունը կհրապարակի դեկտեմբերի 15-ին, սակայն լրագրողներին արդեն հաջողվել է իմանալ ընտրության մասին: Ամսագրի ներկայացուցիչները դեռևս հրաժարվում են մեկնաբանել Ասանջին`տարվա մարդ ճանաչելու փաստը: Նշենք, որ 2010 թվականին Ջուլիան Ասանջն արդեն հայտնվել էր Time-ի շապիկին, երբ ամսագիրը տպագրել էր Ասանջի հետ հարցազրույցը:

Այժմ Time-ի պաշտոնական կայքում հարցում է անցկացվում ընթերցողների շրջանում, ովքեր պետք է որոշեն, թե ով է արժանանալու «Տարվա մարդ» տիտղոսին: Հարցման արդյունքների համաձայն` առաջատարն Ասանջն է, ում համար 314 հազար ընթերցող է քվեարկել: Նա մոտ 100 հազար ձայնով առաջ է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանից, ով երկրորդ տեղն է զբաղեցնում: Երրորդ տեղում էլ երգչուհի Լեդի Գագան է:

Tekali Taxi