Home / Հայաստան / Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանն ընդհանուր ապագա ունեն Եվրոպայում. ընդդիմադիր

Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանն ընդհանուր ապագա ունեն Եվրոպայում. ընդդիմադիր

Անկախ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորված անհաշտ հարաբերությունների գոյության փաստից` Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծել տարածաշրջանի պետությունների միջև համաձայնության հասնելու հարթության վրա: Այս մասին Newcaucasus.com-ին տված հարցազրույցում հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Գամբարը:

Նրա խոսքով` Կովկասի ներսում ինտեգրման գործընթացը կնպաստի, որ տարածաշրջանն ինտեգրվի թե Եվրոպական միությանը, թե համաշխարհային միջավայրին:

Քաղաքական գործչի կարծիքով` տարածաշրջանի քաղաքական ուժերն իրենց մեջ երկու ուղղություններից մեկը պետք է ընտրեն:

«Դրանցից մեկը Հարավային Կովկասի ինտեգրումն է Եվրոպային, մյուսը` Մոսկվայի ազդեցության ուժեղացումը: «Մուսավաթ» կուսակցության համար այդ ընտրությունը միանշանակ է և մենք կցանկանայինք, որպեսզի այն դառնար միակը նաև Հարավային Կովկասի պետությունների քաղաքական ուժերի համար»,- ասել է քաղաքական գործիչը:

Գամբարի խոսքով` այս համատեքստում Պոտսդամի համաձայնագիրը, որը ստորագրել է «Մուսավաթ» կուսակցությունը, Վրաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայոց համազգային շարժումը, պատմական փաստաթուղթ է:
«Ես մտադիր չեմ չափազանցնել դրա նշանակությունը, բայց կարծում եմ, որ եթե մենք աշխատենք ամրագրված համաձայնագրերն իրականացնելու ուղղությամբ, ապա ապագայում այս փաստաթուղթը կընդունվի որպես մեր ազգերի պատմության կարևորագույն փաստաթղթերից մեկը»,- ասել է Գամբարը:

Նշենք, որ համաձայնագրում կա կետ, որը կոչ է անում ազատ արձակել Հայաստանի և Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալներին:

Tekali Taxi