Home / Հայաստան / Երևանում սննդի խանութ է այրվել

Երևանում սննդի խանութ է այրվել

Այսօր առավոտյան, ժամը 05.30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Քոչարյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող «Քալանթար» խանութում, հաղորդում է Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:

Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի հատուկ փրկարարական ջոկատի երեք մարտական հաշվարկ: Ժամը 06.24-ին հայտարարվել է հրդեհի «ԲԻՍ-1» բարդության աստիճան, որից հետո  օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.52-ին, մարվել` 07.15-ին: Խանութի 100 քմ. տարածքում այրվել է գույք և սննդամթերք:

Tekali Taxi