Home / Армения / Ինչու պայմանական վաղաժամկետով ազատ չեն արձակի Փաշինյանին և Միքայելյանին

Ինչու պայմանական վաղաժամկետով ազատ չեն արձակի Փաշինյանին և Միքայելյանին

Քաղբանտարկյալների ազատ արձակումը քաղաքական որոշում է: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Քանի որ մեր մոտ չկա արդարադատություն և պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի համակարգը սուբյեկտիվ է, և միայն քաղաքական ոորշումների հիման վրա է (որոշումներ կայացնում), ապա դա քաղաքական որոշման արդյունք է, այսինքն` ոչ թե քաղբանտարկյալներին ազատում են, որովհետև իրենք հասկացել են, որ պետք է չունենան, այլ դա քաղաքական որոշում է»,- հայտարարել է Արթուր Սաքունցը:

Վերջինիս խոսքով` այդ քաղաքական որոշումը, բնականաբար, հետևանք է  միջազգային և ներքին ճնշման:

«Եվ այս երկու ճնշումների հետևանքով իշխանությունն այնքան թույլիկ է, այնքան անկամ է, որ ստիպված է նման որոշում կայացնել: Բայց հաստատ իմացեք, Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի վերաբերյալ խորը կասկած ունեմ, որ նման բան անեն, նման համարձակություն ունենան, որովհետև իրենք դրանից վտանգ են զգում` իրենց թույլ իշխանության նկատմամբ»,- հավելել է իրավապաշտպանը:

Tekali Taxi