Home / Армения / Քոչարյանը կարծում է, որ «Ժամանակ» օրաթերթը Միքայել Մինասյանի պրոյեկտն է. Կարապետյան

Քոչարյանը կարծում է, որ «Ժամանակ» օրաթերթը Միքայել Մինասյանի պրոյեկտն է. Կարապետյան

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը «Ժամանակ» օրաթերթը համարում է Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի պրոյեկտը:

«Այսպես կոչված, «сливной бачок»», – ասել է Արամ Կարապետյանը Epress.am-ի հետ զրույցում:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Epress.am-ի այն հարցին, թե ինչպես Արամ Կարապետյանը կգնահատի Քոչարյանների ընտանիքի դատական հայցը օրաթերթի դեմ, Արամ Կարապետյանը պատասխանել է.

«Ես ձեզ մի հետաքրքիր բան ասեմ. առաջին տեղեկատվությունը Գագիկ Բեգլարյանի վերաբերյալ տեղադրվել է «Ժամանակ» օրաթերթում: Քոչարյանական թիմը կասկածում է, որ «Ժամանակը» ինչ-որ ձևով օգտագործվում է ինչ-որ նպատակների համար», – ասել Արամ Կարապետյանը:

Նշենք նաև, որ Արամ Կարապետյանն ասուլիսի ընթացքում բարձր է գնահատել «Ժամանակ» օրաթերթի դերը հայաստանյան լրատվական դաշտում:

Միքայել Մինասյանի լուսանկարը` «Ա1+»-ից

Tekali Taxi