Home / Հայաստան / Wikileaks-ը կարող է ֆորսմաժորային իրավիճակ ստեղծել Հայաստանում

Wikileaks-ը կարող է ֆորսմաժորային իրավիճակ ստեղծել Հայաստանում

«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը գտնում է, որ Հայաստանում համակարգային փոփոխություններ իրականացնելու համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է սկսի իրենից:

«Որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա այս կլանաօլիգարխիկ համակարգում փոփոխություններ անել, պիտի սկսի իրենից, հետո իջնի ներքև` Տիգրան Սարգսյանին, ու այդպես շարունակ: Իսկ այս պայմաններում համակարգային փոփոխությունները բացառվում են»,- մամուլի ասուլիսին հայտարարել է ՆԺԿ առաջնորդը:

Կարապետյանը խոսել է նաև սպասվող ակտիվացումների և զարգացումների մասին:

«Այսօր քոչարայանական թիմն արդեն հավաքներ է անում, փորձում է պաշտոններ բաժանել, Մհեր Սեդրակյանը մարդիկ էր հավաքել, կրիմինալն է արդեն հավաքվում և մտածում: Ի միջի այլոց ասեմ, որ ասում են` շատ հետաքրքիր հավաք է եղել, որովհետև ասում են` այնտեղ եղած այսպես կոչված  «ժելեյած տղաները» որոշել են, որ մականունավորներ ՀՀԿ-ի ցուցակով պիտի չանցնեն»,- ներակայացրել է բանախոսը:

Խոսելով ապագա ընտրությունների մասին` Արամ Կարապետյանն ասել է, որ իշխանությունները, որպեսզի խուսափեն հնարավոր հեղափոխական իրավիճակներից, գնալու են ընդդիմության հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու ճանապարհով:

«Այդ նպատակով, բացի Սասուն Միքայելյանից և Նիկոլ Փաշինյանից, ազատ կարձակվեն մնացած բոլոր քաղբանտարկյալները, փոփոխություններ կարվեն ուժային կառույցներում»,- ասել է Կարապետյանը:

Նրա խոսքով` Հայաստանում կարող են լինել նաև ֆորսմաժորային իրավիճակներ` կապված Wikileaks-ի բացահայտումների հետ, թանկացումների հետ, ղարաբաղյան զարգացումների հետ:

«Ինչքան ես եմ տեղեկացված, Wikileaks-ի թղթերի մեջ մոտ 1709 թուղթ հիմա պատրաստ է և վերաբերում է Հայաստանին, այն աղբյուրը, որն ուղարկվել է 100,000 մարդու, որը կոչվում է « Wikileaks-ի փակ, գաղտնի աղբյուր»` ոչ այն, ինչ որ հիմա տպագրվում է, այնտեղ Հայաստանին վերաբերող 17,000 փաստաթուղթ է»,- հայտարարել է Կարապետյանը:

Tekali Taxi