Home / Հայաստան / «Արթիկ» ՔԿՀ-ն խախտում է ՀՀ օրենքը. իրավապաշտպան

«Արթիկ» ՔԿՀ-ն խախտում է ՀՀ օրենքը. իրավապաշտպան

Միայն դատարանի որոշմամբ կարելի է դատապարտյալներին արգելել կապ ունենանալ արտաքին աշխարհի հետ, Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը` մեկնաբանելով այն փաստը, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հրաժարվում են վերցնել վերջինիս նամակները` խոչընդոտելով նրա` արտաքին աշխարհի հետ կապ ունենալու իրավունքը:

«Ցանկացած դատապարտյալ իրավունք ունի լիարժեք կիրառել իր ` արտաքին աշխարհի հետ կապ ունենալու իրավունքը, և միայն դատարանի որոշմամբ կամ հստակ ձևակերպված օրինական փաստարկմամբ կարող են զրկել դատապարտյալին այդ իրավունքից: Իսկ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այս վերաբերմունքն ուղղակի օրենքի խախտում է»,- ասել է իրավապաշտպանը:

Tekali Taxi