Home / Армения / «Հրապարակ». Քաղաքապետի հարցում Սերժ Սարգսյանը պետք է ընտրի երկուսի միջև

«Հրապարակ». Քաղաքապետի հարցում Սերժ Սարգսյանը պետք է ընտրի երկուսի միջև

Սերժ Սարգսյանն արդեն Մոսկվայից վերադարձել է, և հիմա նրա առջև ոչ հեշտ խնդիր է` որոշել, թե ով է դառնալու Երևանի հաջորդ քաղաքապետը, գրում է օրաթերթը:

Հիմնական թեկնածուները քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն ու «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանն են: Ասվում է, որ նրանք երկուսն էլ կանչվել են նախագահական: Բայց թե ում վրա կկանգնի ընտրությունը` դեռ պարզ չէ: Հանրապետականների դիրքորոշումն այնքան էլ միանշանակ չէ. նրանց մի մասը` Անդրանիկ Մարգարյանի ընկերներն ու օլիգարխները կողմ են Տարոնի թեկնածությանը, բայց ՀՀԿ-ում Կարապետյանի թեկնածությունը սատարողներ էլ կան: Սակայն ժամանակին նա համարվում էր Քոչարյանի մարդը, և դա կարող է նրան խանգարել: Չնայած քաղաքական պատկանելությանը, որպես կանոն, հեշտ է փոխվում:

Tekali Taxi