Home / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». ԲՀԿ խմբակցությունը կհամալրվի Հայրապետյանով

«Չորրորդ ինքնիշխանություն». ԲՀԿ խմբակցությունը կհամալրվի Հայրապետյանով

Այն բանից հետո, երբ այդպես էլ իրեն կուսակցական չզգացած և անգամ ԲՀԿ կրծքանշան չփակցրած Արևիկ Պետրոսյանը Ազգային ժողովի փոխնախագահի աթոռից իջավ և հանգրվանեց ՀՀ Սահմանադրական դատարանի ավելի ապահով ու ցմահ երաշխավորված աթոռին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի հերթականությամբ պատգամավոր պետք է դառնա դերասան Գուժ Մանուկյանը, գրում է օրաթերթը:

Ըստ մեր տեղեկությունների, սակայն, սիրված դերասանը գերադասել է չգալ Ազգային ժողով: Իսկ ԲՀԿ խմբակցությունը, որքան մեզ հաջողվեց ճշտել, կհամալրվի Հայրապետ Հայրապետյանով: Հիշեցնենք, որ Հայրապետյան եղբայրները «Հայաստան» հանրախանութի սեփականատերն է, բացի այդ` Ռ.Ք. ընտանիքի հետ միասին «Նոկիա» բջջային հեռախոսների ներկրողն են, «ԲՄՎ» ավտոմեքենաների ֆիրմայի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, նրանց է պատկանում «Արարատ» հյուրանոցը: Նրանցն են նաև ձիարշավարանը, Դիլիջանի «Պարզ լիճ» հանգստյան գոտին, որը, ի դեպ, ահագին կարգի են բերել: Ի լրումն` հայրական ծննդավայրում` Գավառում, ունեն լճափին գտնվող հյուրանոց: Նրանց «հարստությունների» շարքում չմոռանանք նաև քավոր-սանիկային հարաբերությունները Ալեքսան Հարությունյանի հետ:

Tekali Taxi