Home / Армения / Մոսկվայում սպանել են Գագիկ Ծառուկյանի գործընկերոջը

Մոսկվայում սպանել են Գագիկ Ծառուկյանի գործընկերոջը

Դեկտեմբերի 10-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում սպանվել է հայազգի գործարար Արա Խաչատրյանը: Խաչատրյանի մարմինը` հրազենային վնասվածքով, հայտնաբերել են իր մեքենայի մեջ: Սպանության փաստով հարուցվել է քրեական գործ, հայտնում է Regnum գործակալությունը:

Նշենք, որ Արա Խաչատրյանը «Լուդինգ» ընկերության սանկտպետերբուրգյան մասնաճյուղի գործադիր տնօրենն էր: «Լուդինգը» Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» գործարանի պաշտոնական դիստրիբուտորն է Ռուսաստանում:

Ուշագրավ է, որ նույն օրը ռուսական «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ ՌԴ նախագահի գործերի կառավարման բաժնի ենթակայության տակ գտնվող “Торговый дом “Кремлевский” ընկերությունը պայմանագիր է կնքել «Արարատ» գործարանի հետ “Кремлевская премия” (Kremlin Award) կոնյակի արտադրման վերաբերյալ: «Լուդինգը» 2011թ. ընթացքում պետք է վաճառի ավելի քան 120 հազար շիշ:

Tekali Taxi