Գլխավոր / Армения / Ավելի լավ է հեռանալ Ռուսաստանից, խորհուրդ են տալիս հայերին

Ավելի լավ է հեռանալ Ռուսաստանից, խորհուրդ են տալիս հայերին

Մոսկվայում ազգայնականության հերթական դրսևորման վերաբերյալ «Ռեգնումին» կարծիք է հայտնել Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գեղամ Խալաթյանը: Նա ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի իշխանությունը մինչ այժմ հստակ քաղաքական գնահատական չի տալիս նմանօրինակ դրսևորումներին, գրում է Lragir.am-ը:

«Ռուսաստանի ղեկավարության կողմից չկա լուրջ վերաբերմունք այդպիսի իրադարձություններին: Այդ դեպքերի համար պատասխանատվությունը դնում են առանձին անձանց կամ մի քանի արմատականների վրա, այն դեպքում, երբ իրականում տեղի է ունենում ռուս երիտասարդության արմատականացման լուրջ գործընթաց»,- հայտարարել է Խալաթյանը:
 
Նա նշել է, որ Ռուսաստանի իշխանությունը պետք է համալիր քայլեր ձեռնարկի այդօրինակ իրադարձություններ թույլ չտալու համար: «Առաջին հերթին, պետք է դաստիարակել երեխաներին, և սեփական գնահատականներում չառաջնորդվել «ռուս» և «կովկասցի» հասկացություններով, այլ օրինապաշտ քաղաքացիներ և հանցագործներ», ասել է Գեղամ Խալաթյանը:
 
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի հայերի միությունը քննարկում է հարցը, թե ինչպես վարվի հայկական համայնքը ստեղծված իրավիճակում: «Մենք մարդկանց կոչ չենք անելու տանը նստել և սպասել զարգացումներին: Մյուս կողմից, դա անհնար է անել, քանի որ մարդիկ աշխատում են և նրանց պետք է դուրս գալ տնից: Եթե բանը հասնի նրան, որ մարդիկ նստեն իրենց տանը պաշարված վիճակում, ապա ավելի լավ է հեռանալ երկրից և վերադառնալ հայրենիք», հայտարարել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահը:

Tekali Taxi