Գլխավոր / Հայաստան / Կառավարությունն առայժմ լռում է Սասուն Միքայելյանի հողատարածքի մասին

Կառավարությունն առայժմ լռում է Սասուն Միքայելյանի հողատարածքի մասին

Այսօր ՀՀ Կառավարության մոտ հավաքվել էին Հրազդանի բնակիչներն ու ՀԱԿ ակտիվիստները նոյեմբերի 22-ին Կառավարությանը հանձնված նամակի պատասխանը ստանալու ակնկալիքով:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 25-ին ՀՀ Կառավարությունը որոշում էր կայացրել հանրային գերակա շահ ճանաչել Կոտայքի մարզի Արտավազ գյուղական համայնքի վարչական շրջանի շուրջ 85 հա հողատարածքը, որտեղ 1,5 հա հողակտոր ունի ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը:

Նախորդ ակցիայի ժամանակ ՀՀ Կառավարության քաղաքացիների դիմում-բողոքների քննման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը հրապարակավ խոստացել էր նամակի պատասխանը տրամադրել դեկտեմբերի 8-ին: Սակայն այսօր ակցիայի կազմակերպիչ Թագուհի Թովմասյանին Ղազարյանն ասել է. «Ես ձեզ ասացի, որ 10 օրից կլինի, բայց հիմա Դուք էլ կարող եք նայել համակարգչի մեջ, որ նամակի պատասխանի վերջնաժամկետը սահմանված է դեկտեմբերի 14-ին»:

Թովմասյանի կարծիքով` կառավարությունն առայժմ չի որոշել` ինչպես վարվել Սասուն Միքայելյանին պատկանող հողակտորի հետ: «Դրա համար էլ իրենք չգիտեն` մեզ ինչ պատասխանեն: Չի կարելի քաղաքացիների հետ այդպես վարվել, մենք իրենց հետ խոսեցինք` օրենքի բոլոր կետերը պահելով: Բայց, փաստորեն, կառավարությունը չի ընդունում Հայաստանում նորմալ գործունեությունը, նրանք անընդհատ ցանկանում են մեզ դրդել սադրանքների», – ասել է Թովմասյանը:

«Կհավաքվենք այնքան, ինչքան պետք է, մինչև Արա Աբրահամյանն իր եղբայրների հետ, իրենց գործընկեր արաբ շեյխի հետ հասկանան, որ Հայաստանում նրանք չեն կարող Սասուն Միքայելյանից հողատարածք խլել»,- ասել է նա:

Tekali Taxi