2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

ԱՄՆ-ում արգելել են ալկոհոլային կոկտեյլները

Երկուշաբթի ամերիկյան ցուցափեղկերից անհետացել են ալկոպոպները` թույլ ալկոհոլային կոկտեյլները, որոնց հիմնական բաղադրությունը կազմում են ալկոհոլն ու կոֆեինը: Այս ապրանքի վաճառքի արգելքը պայմանավորված է երիտասարդների և դեռահասների առողջության մասին մտահոգության պատճառով, քանի որ վերջին շրջանում այս խմիչքները լայն տարածում են գտել երիտասարդության շրջանում: Մթերքի և դեղամիջոցների որակի վերահսկման կենտրոնը պահանջել է վերացնել կոֆեինը ալկոպոպների բաղադրությունից: Կոկտեյլները կմնան շրջանառության մեջ, բայց դրանք այլևս չեն պարունակի կոֆեին: