Գլխավոր / Армения / Հայաստանում իտալական վիդեոարտ են ներկայացնելու

Հայաստանում իտալական վիդեոարտ են ներկայացնելու

Դեկտեմբերի 14-ին, ժամը 17:00, Երևանի Նորարար Փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) տեղի կունենա Իտալական վիդեոարտի ցուցադրություն, որը կազմակերպել է իտալացի համադրող Կառոլինա Լիոն: Նա հանդիսանում է Երևանում «Ակոս» մշակութային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ-համադրող:

Միջոցառմանն աջակցում են «Ակոս» հ/կ-ն, Ամստերդամի Եվրոպական մշակութային հիմնադրամը և Նյու Յորքի «Սորոս» հիմնադրամի «Բաց հասակության ինստիտուտ»-ը:

Երեկոյի ընթացքում հերթականությամբ կցուցադրվեն 14 ֆիլմեր, որոնց հեղինակներն են Բարբարա Ագրեստեն, Ռիկարդո Արենան, Ալեսանդրա Առնոն, Բարբարա Բրուգոլան, Սիլվիա Կամպոռեզին, Իգինո դե Լուկան, Լուկա Կրիստիան Մանդերը, Սաբրինա Մուզին, Կրիստիան Նիկոլին, Ջորդանո Ռիցարդին, Նատալիա Սաուրինը, Անջելինա Վոսկոպուլուն:

Բոլոր ֆիլմերը ստեղծվել են վերջին մի քանի տարիների ընթացքում և ներկայացվել են տարբեր միջազգային վիդեոարտի մրցույթներում:

Միջոցառման նպատակն է ամրապնդել Եվրոպական երկրների և հարևան պետությունների միջև մշակութային նորարարությունների փոխանակումը: Այդ շրջանակներում 2011 թվականի հունվարին Իտալիայում տեղի է ունենալու հայ արվեստագետների գործերի ցուցադրություն, որը կազմակերպվում է Միլանի «Visual Container» ցուցադրասրահի կողմից:

Tekali Taxi