Գլխավոր / Հայաստան / Հայաստանում հայտնաբերվել են օղու շշալցման ապօրինի արտադրամասեր

Հայաստանում հայտնաբերվել են օղու շշալցման ապօրինի արտադրամասեր

Էջմիածնում և Իջևանում օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների տեսադաշտում հայտնվել էին ալկոհոլային խմիչքների շշալցման ապօրինի երկու արտադրամասեր: Մի դեպքում հարկային դաշտից դուրս գործունեությունը ծավալել էր քաղաքացի Կ.Բազոյանը, ով զբաղվել է օղու շշալցմամբ, մյուս դեպքում էլ  Իջևանի բնակիչ Վ.Վերանյանն է զբաղվել օղու և կոնյակի շշալցմամբ:

Վերջինիս պատկանող տան նկուղային տարածքում հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշի մի քանի տասնակ օղի և կոնյակ, շուրջ 150 լիտր սպիրտ, Ավշար օղու համար նախատեսված հարյուրավոր շշեր և խցաններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Tekali Taxi