Գլխավոր / Հայաստան / Ստալինի թոռը դատի է տվել Պետդումային

Ստալինի թոռը դատի է տվել Պետդումային

Իոսիֆ Ստալինի թոռը` Եվգենի Ջուգաշվիլին, իր «պապիկի բարի համբավը» պաշտպանելու նպատակով հայց է ներկայացրել դատարան` ՌԴ-ի Պետդումայից 100 մլն ռուբլու չափով փոխհատուցում պահանջելով: Պատճառը 2010թ. նոյեմբերի 26-ին Պետդումայի ընդունած հայտարարությունն է, համաձայն որի «Կատինի ողբերգության և զոհերի» ողջ մեղավորությունն ընկնում է Ստալինի վրա:

Ջուգաշվիլին դատարանից պահանջում է այդ հայտարարությունը ճանաչել որպես իրականությանը չհամապատասխանող, որր «բարոյազրկում է խորհրդային մեծագույն առաջնորդի անունը»: Նա նաև պահանջում է Պետդումայի 342 պատգամավորներից, ովքեր կողմ են եղել այս հայտարարության ընդունմանը, որպես փոխհատուցում 100 մլն. ռուբլի վճարել, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Հիշեցնենք, որ Պետդուման նոյեմբերի 26-ին հայտարարություն է ընդունել այն մասին, որ Կատինում լեհ սպաերի գնդակահարությունն իրականացվել է Իոսիֆ Ստալինի և այլ խորհրդային ղեկավարների անմիջական հրամանով:

Հրապարակված նյութերը, որոնք տարիներ շարունակ գաղտնի արխիվներում են պահվել, ոչ միայն բացահայտում են այդ սարսափելի ողբերգության ծավալները, այլ նաև վկայում են այն մասին, որ Կատինի ողբերգության մեղավորը հենց Ստալինն է:   

Tekali Taxi