Գլխավոր / Հայաստան / «Հայկական ժամանակ». Պետեկամուտների կոմիտեի փողը քիչ է

«Հայկական ժամանակ». Պետեկամուտների կոմիտեի փողը քիչ է

ՀՀ պետեկամուտների կոմիտեն մինչ օրս չի հրապարակել, թե որքան հարկեր և տուրքեր են հավաքագրվել այս տարվա նոյեմբերի ընթացքում: Սովորաբար ամեն ամսվա ցուցանիշը ՊԵԿ-ը հրապարակում է հաջորդ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում, նշում է օրաթերթը:

Իսկ դրա պատճառը, ինչպես հաղորդում են մեր աղբյուրները, այն է, որ նոյեմբեր ամսվա ընթացքում բյուջեի հարկային եկամուտները զգալիորեն թերակատարվել են, և ՊԵԿ-ը «ոստքը կախ է գցում» դեկտեմբեր ամսվա հավաքագրվածի մի մասը նոյեմբերի ցուցանիշին ավելացնելու համար: Այսինքն` դեկտեմբերի սկզբին վճարված հարկերը կգրանցվեն նոյեմբերի վրա, և կստացվի, որ ՊԵԿ-ը կատարել է նոյեմբերյան հավաքագրումների ծրագիրը: ՊԵԿ-ում հույս ունեն, որ բնակչության` Ամանորի նախապատրաստական ծախսերը այնքան մեծ կլինեն, որ դեկտեմբերին կհաջողվի բյուջե մուտքագրել ծրագրվածից ավելի շատ գումար: Սակայն, մասնագետների դիտարկումներով, ՊԵԿ-ին հիասթափություն է սպասվում` հարկային եկամուտների ծրագիրը չի կատարվելու նաև դեկտեմբերին, ինչը պայմանավորված է բնակչության` գնալով ավելի նվազող գնողունակությամբ:

Tekali Taxi