Գլխավոր / Армения / Հայաստանի չեմպիոնը կհանդիպի Արարատ-Շիրակ զույգի հաղթողի հետ

Հայաստանի չեմպիոնը կհանդիպի Արարատ-Շիրակ զույգի հաղթողի հետ

Դեկտեմբերի 14-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2011թ. Հայաստանի գավաթի խաղարկության վիճակահանությունը, ինչպես նաև 2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի համարների վիճակահանությունը, ըստ որոնց կկազմվի առաջնության խաղացանկը:

2011թ. Հայաստանի գավաթի խաղարկությանը կմասնակցեն 9 թիմեր` «Փյունիկը», «Բանանցը», «Ուլիսը», «Միկան», «Իմպուլսը», «Գանձասարը», «Կիլիկիան», «Շիրակը» և «Արարատը»: Համաձայն գավաթի խաղարկության անցկացման կանոնակարգի`նախորդ մրցաշրջանում Բարձրագույն խմբում վերջին տեղ գրաված («Շիրակ») և նախորդ մրցաշրջանում Առաջին խմբում առաջին տեղ գրաված («Արարատ») թիմերը կազմեցին 1/8 եզրափակչի զույգը, որի հաղթողը կմիանա հաջորդ փուլի մասնակիցներին:

Վիճակահանության արդյունքում կազմվեցին հետևյալ զույգերը`

1/4 եզրափակիչ

«Շիրակ»/«Արարատ»-«Փյունիկ»
«Բանանց»-«Գանձասար»
«Ուլիս»-«Կիլիկիա»
«Միկա»-«Իմպուլս»

1/2 եզրափակիչ

«Ուլիս»-«Կիլիկիա»/«Փյունիկ»-«Շիրակ»/«Արարատ»
«Միկա»-«Իմպուլս»/«Բանանց»-«Գանձասար»

2011թ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը ստացան հետևյալ համարները`

1. «Կիլիկիա»
2. «Արարատ»
3. «Միկա»
4. «Իմպուլս»
5. «Գանձասար»
6. «Ուլիս»
7. «Փյունիկ»
8. «Շիրակ»
9. «Բանանց»

Tekali Taxi