Գլխավոր / Армения / «Ռուսաստանը` ռուսների համար»-ը ազգայնամոլության հետ կապ չունի, համոզված է պաշտոնյան

«Ռուսաստանը` ռուսների համար»-ը ազգայնամոլության հետ կապ չունի, համոզված է պաշտոնյան

Մոսկվայի անկարգությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է դատախազության վրա, որն ազատ է արձակել «Սպարտակ» ակումբի երկրպագու Եգոր Սվիրիդովի սպանության կասկածյալներին: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ կառավարության փոխվարչապետ, Հյուսիս-Կովկասյան դաշնային տարածաշրջանում նախագահի ներկայացուցիչ Ալեքսանդր Խլոպոնինը, տեղեկացնում է Интерфакс-ը: 

«Ես ցավ եմ զգում, լինելով Կովկասում, իսկ այս հարցը ինձ վրա միակողմանի ազդեցություն է թողել: Ես տեսա առանձին ուժային մարմինների անգործությունը, իսկ կոնկրետ այս պարագայում` դատախազության կոռումպացված գործունեությունը, որոնք հանգեցրեցին իրադրության նման ելքի»,- ասել է Խլոպոնինը` նշելով, որ «այս հակամարտությունը կապ չունի ազգամիջյան խնդիրների հետ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք իրավապաշտպաններ, լրագրողներ ու անկարգությունների վկաներ հայտնել էին, որ այս իրավիճակը սադրել էին ազգայնականները, որոնք հանդես էին գալիս «Ռուսաստանը ռուսների համար», «Մեկը բոլորի, բոլորը` մեկի համար», «Ք…..Կովկասը» կարգախոսներով: 

Լուսանկարը` Իլյա Վարլամովի

Tekali Taxi