Գլխավոր / Армения / Ամանորյա միջոցառումներին Երևանում Ձմեռ պապն ու Ձյունանուշը կաշխատեն անվճար

Ամանորյա միջոցառումներին Երևանում Ձմեռ պապն ու Ձյունանուշը կաշխատեն անվճար

Ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը Երևանում կտրվի` մայր տոնածառի լույսերը վառելով: Միաժամանակ տոնական լուսավորություն կլինի ողջ քաղաքում։ 31 մետր բարձրությամբ գլխավոր տոնածառն այս տարի զարդարվել է 72 աստղիկներով և 4000 տարբեր գույների խաղալիքներով: Տոնածառի վրա կվառվեն 32000 լուսադիոդային լամպեր:
Տոնածառը հավաքվել է եղևնու 6000 բնական ճյուղերով, որոնք բերվել են սանիտարական հատման  արդյունքում: Տոնական լուսավորություն կլինի ոչ միայն մայրաքաղաքի կենտրոնում, այլև մյուս վարչական շրջաններում:

Դեկտեմբերի 31-ին ժ. 13:30-ից Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգը` մանկական համույթների և պարային խմբերի, հեքիաթային հերոսների մասնակցությամբ։

Երեկոյան ժ. 23:00-ից կսկսվի տոնական համերգը` էստրադայի աստղերի, պարային խմբերի մասնակցությամբ, որը ժ. 24:00-ին կուղեկցվի հրավառությամբ: Համերգը կշարունակվի մինչև ուշ գիշեր` ժ. 04:00-ն:

Հունվարի 1-6-ը Հանրապետության հրապարակում կանցկացվեն ցերեկային միջոցառումներ` հեքիաթային հերոսների մասնակցությամբ: Այդ օրերին երեկոյան ժ. 18:00-ից  22:00-ն  Dj-ները կանցկացնեն տոնական համերգային դիսկոտեկ։

Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կազմակերպված բոլոր միջոցառումների ընթացքում իրենց մասնակցությունը կունենան Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր կաշխատեն անվճար:  Այս մասին հայտնում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Tekali Taxi