Գլխավոր / Армения / Երևանի քաղաքապետի անունը հայտնի՞ է

Երևանի քաղաքապետի անունը հայտնի՞ է

Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի քաղաքապետի` Գագիկ Բեգլարյանի հրաժարականից հետո շրջանառվում է թափուր մնացած պաշտոնում նշանակվելու երեք թեկնածուի անուն` քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյան, Երևանի ավագանիում ՀՀԿ խմբակցության ղեկավար Դերենիկ Դումանյան և «ՀայՌուսԳազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյան, գրում է «Առավոտ» օրաթերթը:

Երեկ ուշ երեկոյան օրաթերթի` ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում էին, թե քաղաքական որոշումն արդեն կայացված է. ՀՀԿ-ի թեկնածուն Երևանի նոր քաղաքապետի պաշտոնում Կարեն Կարապետյանն է: Դեկտեմբերի 17-ին Երևանի ավագանին, ըստ էության, ընդամենը դակելու է ՀՀ իշխանական վերնախավի կայացրած այս որոշումը:

Tekali Taxi