Գլխավոր / Армения / Մոսկվայում ձերբակալվածների թիվը հասել է 700-ի

Մոսկվայում ձերբակալվածների թիվը հասել է 700-ի

Մոսկվայի «Աերոպորտ» մետրոյի կայարանի մոտ հավաքվել են ֆուտբոլային ֆանատների տեսքով մեծ թվով երիտասարդներ, ովքեր այս պահին շարժվում են դեպի կենտրոն, հայտնում է libertad անունով բլոգերը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կիևյան կայարանին հարող հրապարակում կովկասցիների և ռուս ազգայնամոլների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց հետևանքով տուժել է մի քանի մարդ:

Տեղի ժամանակով ժ.19.00-ի դրությամբ Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է ավելի քան 700 մարդ: Ոստիկանության հաղորդմամբ` ձերբակալվածների մի մասից առգրավվել է սառը զենք:

420 մարդ ձերբակալվել է Կիևյան կայարանի շրջակայքում, որտեղ նախատեսվում էր «ռազբորկա» ազգայնամոլների և կովկասցիների միջև:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ոստիկանության աշխատակիցներն արգելափակել են դեպի Կարմիր հրապարակ տանող բոլոր մուտքերը, այդ թվում նաև Մանեժնայա հրապարակի կողմից: Մանեժնայա հրապարակում նկատվում են ոստիկանական ուժերի կուտակումներ, բոլոր զբոսաշրջիկներին խնդրել են հեռանալ քաղաքի այդ հատվածից:

Միևնույն ժամանակ, անկարգությունների աշխարհագրությունը գնալով տարածվում է. Մարդկանց կուտակումներ են առաջանում Մոսկվայի տարբեր շրջաններում: 

Tekali Taxi