Գլխավոր / Армения / Լատվիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել իր փորձը

Լատվիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել իր փորձը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսը (նստավայրը Վիեննա):

Նախագահը վստահություն է հայտնել, որ նոր դեսպանի պաշտոնավարման ժամանակահատվածում հայ-լատվիական հարաբերությունները կշարունակեն զարգանալ:

«Հայաստանը և Լատվիան ընդհանուր մոտեցումներ ու դիրքորոշումներ ունեն շատ հարցերում:

Իմ երկիրը վճռական է աջակցություն ցուցաբերել Հայաստանին` ԵՄ-ի հետ համագործակցության, ծրագրերի իրականացման գործընթացում և պատրաստակամ է կիսելու իր մեկ տասնամյակից ավելի փորձը»,- ասել է Լատվիայի դեսպանը:

Դեսպան Գինտս Ապալսը վերահաստատել է 2011թ. Սերժ Սարգսյանի Լատվիա այցելելու նախագահ Վալդիս Զատլերսի հրավերը, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Tekali Taxi