Գլխավոր / Армения / Մոսկվայում բախումներ են սկսվել կովկասցիների և ուլտրաաջերի միջև

Մոսկվայում բախումներ են սկսվել կովկասցիների և ուլտրաաջերի միջև

Մոսկվայի Կիևյան կայարանի մոտ գտնվող հրապարակում սկսվել են բախումները ռուս ազգայնամոլների և կովկասցիների միջև: Իրավապահ մարմինները միջամտել են բախումներին և արդեն իսկ ձերբակալել 200-ից ավել մարդ:

Ինչպես հաղորդում է Газетa.Ru-ի թղթակիցը, բախումները հրահրել են աջ ծայրահեղականները, որոնցից մեկը լեզվակռվից հետո հարձակվել է կովկասցու վրա: Վերջինս հարվածել է ազգայնամոլին ինչ-որ իրով և փորձել է փախչել դեպքի վայրից, սակայն տեղում ձերբակալվել է:

Այս պահին հրապարակում են գտնվում հազարից ավելի մարդիկ: Իրավիճակը մնում է լարված:

Լուսանկարը` ИТАР-ТАСС-ի:

Tekali Taxi