Գլխավոր / Հայաստան / Կոսովոյի վարչապետին մեղադրում են մարդու օրգանների և թմրանյութերի վաճառքի մեջ

Կոսովոյի վարչապետին մեղադրում են մարդու օրգանների և թմրանյութերի վաճառքի մեջ

Մարդու իրավունքների Եվրոպական Խորհրդի Կոմիտեն հաշվետվություն է պատրաստել, համաձայն որի` Կոսովոյի ներկայիս վարչապետ Հաշիմ Տաչին և երկրի Ազատագրման բանակի մի շարք նախկին հրամանատարներ զբաղվել են մարդու օրգանների և թմրանյութերի վաճառքով, հայտնում է  BBC News-ը:

Հեռուստաընկերությունը հղում է կատարում իր ձեռքի տակ գտնվող հաշվետվության նախնական տարբերակին: Հաշվետվության հեղինակ, ԵԽ-ի Կոմիտեի անդամ Դիկ Մարտին 2 տարի շարունակ զբաղվել է գործի հետաքննությամբ: Նա մեղադրում է Ազատագրման բանակի նախկին հրամանատարներին հանցավոր աշխարհի հետ կապերի մեջ և հավելում, որ նրանց հանցավոր գործունեությունը մինչ օրս շարունակվում է:

Պաշտոնական հաշվետվությունը կներկայացվի Ստրասբուրգում Մարդու իրավունքների և իրավական հարցերի ԵԽ-ի Կոմիտեի նիստի ժամանակ` դեկտեմբերի 16-ին:
Կոսովոյի իշխանությունները Մարտիի հաշվետվությունն անվանել են կեղծ և անհիմն:

Tekali Taxi