Գլխավոր / Армения / Մոսկվայի անկարգությունների ժամանակ երկու հայ է վիրավորվել

Մոսկվայի անկարգությունների ժամանակ երկու հայ է վիրավորվել

Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տուժել է երկու հայ, երկուսն էլ ծանր վիճակում են, հայտնել է Ռուսաստնում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գևորգ Մինասյանը:

«Անվտանգության նկատառումներով` տուժածների անունները չեն նշվում»,- Մինասյանի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մինասյանի խոսքով` երկու հայն էլ ծանր վնասվածքներ են ստացել, նրանցից մեկի մոտ կողոսկրի կոտրվածք կա:

«Տուժածները գտնվում են բժիշկների վերահսկողության տակ»,- ասել է դեսպանատան մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին մի քանի հազար երիտասարդներ հավաքվել էին Մանեժնայա հրապարակում` «Սպարտակ» ֆուտբոլային թիմի երկրպագու Եգոր Սվիրիդովի հիշատակը հարգելու նպատակով: Ակցիան հետագայում վերաճել է անկարգությունների, որոնց ժամանակ ծեծի են ենթարկվել կովկասցիներ:

Իրավապահ մարմինները գտնում են, որ անկարգությունները սադրել են ազգայնականները, որոնք չարտոնագրված ակցիայի էին դուրս եկել Ֆուտբոլային երկրպագուների հետ միասին:  

Tekali Taxi