Գլխավոր / Հայաստան / Հայաստանում քաղաքական տարին ավարտվեց դեկտեմբերի 4-ին. քաղաքագետ

Հայաստանում քաղաքական տարին ավարտվեց դեկտեմբերի 4-ին. քաղաքագետ

Հայաստանի համար քաղաքական տարին սկսվեց հունվարի 12-ին և ավարտվեց դեկտեմբերի 4-ին, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` ամփոփելով տարին:

Նա պարզաբանել է, որ նկատի ունի հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը. «Հայ-թուրքական հարաբերությունների վերականգմանն ուղղված գործընթացի սառեցումը նոր իրականության սկիզբ դրեց»:

«Տարին ավարտվեց դեկտեմբերի 4-ին` հաշվի առնելով Աստանայի բանակցությունները: Այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում, կարելի էր կանխատեսել: Դա քաղաքական տարվա ավարտի մասին էր վկայում»,-ասել է քաղաքագետը:

Նշենք, որ ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում Ղարաբաղի շուրջ բանակցություններում առաջխաղացում չգրանցվեց, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նախատեսված հանդիպումն այդպես էլ չկայացավ:

Խոսելով ներքին քաղաքականության մասին` Իսկանդարյանը նշել է, որ նախորդ մեկ ու կես տարին անցել են հայ-թուրքական գործընթացի նշանի տակ, որի հետ մեծ հույսեր էին կապում թե արտաքին և թե ներքին ուժերը:

«Սպասումները չարդարացան, գործընթացը սառեցված է, և դա ազդել է քաղաքական իրականության վրա, մասնավորապես, Ադրբեջանում», – ասել է Իսկանդարյանը` նկատի ունենալով Ադրբեջանի առաջնորդի ռազմատենչ հռետորությունը: Այս ամենը, փորձագետի խոսքով, միտված էր ճնշելու Հայաստանին, որպեսզի վերջինս թեկուզ խորհրդանշական զիջումների ղարաբաղյան հարցում:

«Ղարաբաղյան խնդիրը` հակամարտության կարգավորման լույսի ներքո, և այն, ինչ կատարվում է Ղարաբաղի շուրջ, երկու տարբեր հասկացություններ են: Ես նկատի ունեմ այնպիսի կարգավորման գործընթաց, որն ունի իր տրամաբանությունը, որը չի համընկնում այն իրականության հետ, որն առկա է Ղարաբաղում»:

Ռուսաստանի ջանքերն այս հարցում Իսկանդարյանը համարում է երկրի` իր դիրքորոշումը ընդգծելուն միտված փորձ` պահպանել ստատուս-քվոն և ապահովել Մինսկի Խմբի շարունակական գործունեությունը:

«Ղարաբաղի ձևաչափում մենք մնում ենք այնտեղ, որտեղ և եղել ենք: Ղարաբաղն այնպիսին է, ինչպիսին եղել է. որևէ արմատական փոփոխություն տեղի չունեցավ: Հայաստանը պահպանում է իր մասնակցությունը Մինսկի Խմբում և ցանկանում է հետագայում էլ նույն կերպ շարունակել»,- եզրափակել է քաղաքագետը:

Tekali Taxi