Գլխավոր / Հայաստան / Մոսկվայի կենտրոնում սպասում են 10 հազար «կովկասցի վրիժառուների»

Մոսկվայի կենտրոնում սպասում են 10 հազար «կովկասցի վրիժառուների»

Մոսկվայի իրավապահ մարմինները պատրաստվում են զանգվածային անկարգությունների կանխարգելմանը, որոնք կարող են գրանցվել այսօր Կիևսկայա կայարանի հրապարակում: Ինչպես ենթադրում է ոստիկանությունը, ազգամիջյան բախումները կարող են զանգվածային բնույթ կրել:

Բլոգերների հաղորդագրությունների համաձայն` կովկասյան երկրների և երկրամասերի ներկայացուցիչները Մոսկվա են ժամանում ավտոբուսներով և գնացքներով, գրում է «Կոմերսանտը»: Մոսկվայի ազգային սփյուռքների առաջնորդները Կիևսկայա կայարանի ակցիայի մասին կոչերը սադրանք են համարում, սակայն խոստովանում են, որ ագրեսիվ տրամադրված իրենց համաերկրացիները կարող են և ներկայանալ ակցիային: Որոշ աղբյուրների համաձայն` հրապարակում կարող են հավաքվել ավելի քան 10 հազար մարդ:

Հատուկ միջոցներով, այդ թվում` պաշտպանիչ պլաստմասե գլխարկներով, ռետինե մահակներով, զրահապատ բաճկոններով և հակագազերով  զինված ոստիկանությունը բերվել է բարձր ռազմական պատրաստականության աստիճանի: Առևտրի կենտրոնի շուրջ առկա իրավիճակին հետևում են նաև ամրակազմ երիտասարդներ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ի երեկոյան ակցիայի կազմակերպման մասին համացանցային ֆորումներում տարածված լուրերից հետո, Ոստիկանությունը ամբողջովին փակել էր հրապարակը, բայց ինչպես հայտնի է, այնտեղ այդպես էլ ոչինչ տեղի չունեցավ:

«Մանեժնայա»-ի դեպքերից հետո բլոգերում անմիջապես հայտնվեցին կովկասցիների կողմից պատասխան հարված հասցնելու մասին կոչեր: Ըստ տեղեկատվության` դեկտեմբերի 15-ին ժամը 18:00 «Եվրոպական» առևտրի կենտրոնի մոտ պատասխան ակցիա է տեղի ունենալու: Տեքստի հեղինակը, դիմելով « բոլոր նրան,ց ովքեր իրենց համարում են կովկասցի, ջիգիթ, լեռնցի»  նախազգուշացնում է, որ «ազգայնամոլներն ու ֆաշիստները» պատրաստվում են հետագայում նույնպես անցկացնել նման ակցիաներ Մոսկվայում, որի պատճառով էլ նա կոչ է անում դիմադրել նրանց:

Նախօրեին ազգային սփյուռքների ղեկավարությունը դիմել է իրենց համաերկրացիներին` կոչ անելով զերծ մնալ ակցիայի անցկացումից: Ինչպես հայտարարել է Ռուսաստանի Հայերի Միության փոխնախագահ Լևոն Մանուկյանը` նման հակազդեցությունը գործում է ի վնաս բոլոր ազգերի:

Tekali Taxi