Գլխավոր / Армения / ՏԵՍԱՆՅՈՒԹ – Ոստիկանները ճիպոտահարում են կնոջը

ՏԵՍԱՆՅՈՒԹ – Ոստիկանները ճիպոտահարում են կնոջը

Սուդանի մայրաքաղաք Խարտումում ոստիկանները փողոցի կենտրոնում ճիպոտներով ծեծի են ենթարկել մի կնոջ, և անցորդներից ոչ ոք նրան օգնության չի հասել, գրում է բրիտանական The Daily Mail-ը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԸ` http://www.epress.am/FVideo.aspx?vdid=125

Ոստիկանները հրամայել են կնոջը նստել գետնին: Նրանք հիշեցրել են զոհին, որ 53 ճիպոտի հարվածից հրաժարվելու դեպքում նրան 2 տարվա ազատազրկում է սպասվում: ճիպոտի հարվածներ չստանալու համար, կինը գոռում էր «բավական է»: Երբ ոստիկաններից մեկը նկատել է, որ տեսախցիկը նկարահանում է իրենց գործողությունները, նա ծիծաղել է և կրկին միացել իր գործընկերոջը:

Անցորդներից ոչ ոք չի փորձել պաշտպանել կնոջը: Նրան ճիպոտահարում էին մեկ ու կես րոպեի ընթացքում: Իսկ թե ինչում էր կինը մեղադրվում, տեսանյութից պարզ չէ, բայց որոշ ենթադրությունների համաձայն, նրան կարող էին մեղադրել տաբատ կրելու մեջ, գրում է բրիտանական օրաթերթը: Տեսանյութում կինը հագին և տաբատ ունի և այդ տաբատը ծածկող երկար շրջազգեստ:

Ճիպոտահարությունը համարվում է բավական տարածված պատժի ձև  մեծամասամբ մահմեդականներով բնակեցված Սուդանի հյուսիսային հատվածում: 

Բայց կոնկրետ այս տեսանյութը դժգոհության այնպիսի ալիք է բարձրացրել, որ երկրի դատական ուժերը հետաքննություն են սկսել միջադեպի հետ կպաված: Այս նյութի արդյունքում մոտ 50 կին նստացույց են կազմակերպել արդարադատության նախարարության շենքի մոտ և հանդես են եկել կանանց նսեմացնող օրենքների դեմ բողոք արտահայտող պաստառներով:

Կանայք ձերբակալվել են ոստիկանության կողմից, որոնք շրջափակել են պիկետի մասնակիցներին և դուրս են հանել ցույցի անցկացման վայրից: «Ստորացնել կանանց, նշանակում է մեր ողջ ազգը ստորացնել»,- բղավում էին կանայք:

Tekali Taxi