Գլխավոր / Armenia / Ռուսաստանին կարող է փրկել միայն խոսքի ազատությունը. հայացք Հայաստանից

Ռուսաստանին կարող է փրկել միայն խոսքի ազատությունը. հայացք Հայաստանից

Ռուսաստանը մի երկիր է, որտեղ տասնամյակներ շարունակ ճնշվում էր քաղաքական յուրաքանչյուր արտահայտությունը, գրեթե վերացվել է ընդդիմությունը, հեռուստաալիքները ամբողջությամբ իշխանությունների ձեռքին են, մնացած ԶԼՄ-ները հիմնականում նույնպես, երկիր, որը, հավանաբար, առաջինը աշխարհում իրականացրեց նաև իշխանական քարոզիչների վարձու զանգվածի կիրառումը ինտերնետում: Պատասխանելով Epress.am-ի` Մոսկվայի վերջին օրերի իրադարձությունների մասին հարցին իր խոսքն այսպես է սկսել թատերագետ Արա Նեդոլյանը:

Նա նշել է, որ մարդն իր բնույթով հասարակական էակ է, և երբ նրա առջև փակվում են ինքնադրսևորման բոլոր քաղաքակիրթ ու օրինական հնարավորությունները, նա դիմում է բռնի գործողությունների, զանգվածային անկարգությունների:

«Կարծում եմ` քաղաքական բարեփոխումների, ինչպես նաև՝ կազմակերպված ընդդիմության բացակայության պայմաններում նման դեպքերը շատանալու են, և իշխանությունների դրանք վերահսկելու ռեսուրսը շուտով արդեն չի բավարարելու, ինչը Ռուսաստանի համար հղի է ղրղզական տարբերակով: Միայն քաղաքական ու քաղացիական (առաջին հերթին՝ խոսքի ազատության) իրավունքների ու ազատությունների շտապ վերականգնումով այդ երկիրը կարող է դեռ փրկել իրեն ու իր քաղաքացիներին գալիք արհավիրքներից», – ասել է Նեդոլյանը:

Tekali Taxi